Ռազմական18:14, 05 Փետրվար 2020
Թուրքիան նախատեսում է 2023-ին արտադրել սեփական կործանիչները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է 2023-ին արտադրել սեփական կործանիչները:
Ռազմարդյունաբերական օբյեկտներից մեկի բացման առիթով ելույթ ունեցած Էրդողանը մասնավորապես ասել է. «Նախագծումից մինչև արտադրություն ամբողջովին տեղական մեր կործանիչները Աստծո կամքով 2023-ին շահագործման կհանձնենք: Մեր ազգային կործանիչները արտադրելով՝ ամենալավ պատասխանը կտանք նրանց, ովքեր սպառնում են մեզ չտրամադրել F-35 կործանիչներ»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ վերջին 17 տարվա ընթացքում իրենց արած քայլերի շնորհիվ ԶՈւ սպառազինության մեջ տեղական արտադրանքի չափաբաժինը 20%-ից հասել է 70%-ի:
Բացի տեղական ռազմական ինքնաթիռների արտադրությունից՝ Էրդողանը խոսել է նաև առաջիկայում ամբողջովին տեղական փոքր հեռահարության «HİSAR-A» հակահրթիռային համակարգերի սերիական արտադրությունը արագացնելու ու դրանք Սիրիայի սահմանին տեղադրելու մասին:
«Այն իրավիճակը, որին մենք հանդիպեցինք Սիրիայում ու Լիբիայում, ցույց է տվել, որ անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել հակահրթիռային պաշտպանության համակարգերին: Այդ համատեքստում շատ եմ կարևորում «ASELSAN» և «ROKETSAN» ընկերությունների կողմից ամբողջովին տեղական միջոցներով արտադրված HİSAR-A ցածր հեռահարության հակաօդային հրթիռային համակարգերը: Այդ համակարգը անցկացված վերջնական փորձարկումների ժամանակ թիրախները խոցելիս 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել: Աստծո կամքով այդ համակարգերը հնարավորության դեպքում անմիջապես կտեղադրենք Սիրիայի սահմանին՝ դրանով լրացրած լինելով շատ կարևոր այդ անհրաժեշտությունը: Համկարգերի ավելի հզորացման ու խոցման հեռահարության ավելացման աշխատանքներն էլ արագացնում ենք»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ HİSAR-A համակարգերը վերջնական փորձարկումներն անցել են 2019-ի հոկտեմբերին, իսկ դրանց մատակարարումը Թուրքիայի ԶՈւ-ին նախատեսվում է 2021-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |