Տարածաշրջան10:38, 06 Փետրվար 2020
Ստամբուլի օդանավակայանում «Boeing» ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Իզմիր-Ստամբուլ չվերթն իրականացնող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով 3 մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ:
Թուրքիայի առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 3 հոգի, հիվանդանոց են դիմել 179 հոգի: Ըստ նախարարի՝ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասի մոտ լուրջ վնասվածքներ չկան: Նախարարը նաև նշել է, որ 2 հոգի գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։Վթարից հետո Թուրքիայի քաղավիացիայի հրահանգով Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում թռիչքները դադարեցվել են և նախատեսված բոլոր վայրէջքներն ուղղորդվել են դեպի Ստամբուլի օդանավակայան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |