Տարածաշրջան16:38, 07 Փետրվար 2020
Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում դուրս գալ Իդլիբից. ՊՆ-ն հայտարարություն է արել
Թուրքիայի պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ Օլջայ Դենիզերը հայտնել է, որ չնայած Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին, Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերը կշարունակեն իրենց գործունեությունը։
Թուրք զինվորականը, անդրադառնալով Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանված Թուրքիայի բանակի 8 զինծառայողի դեպքին, նշել է.
«Մեր առաջնահերությունը՝ հարձակումների դադարեցումն է և հրադադարի պահպանումը, սակայն ցանկացած հարձակմանը հզոր պատասխան է լինելու»։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Անկարան լրացուցիչ ուժեր են ուղարկում Իդլիբում գտնվող թուրքական դիտակետեր։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։
Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար իրենք սպասում են, որ ռուսական պատվիրակությունն այցելի Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Կողմերը տարածաշրջանային հարցերից զատ քննարկել են Սիրիայում վերջին իրադարձությունները։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքվ՝ Թուրքիայի համար ծայրահեղ կարևորություն ներկայացնող Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Նոբելյան մրցանակակիր տնտեսագետն Անթալիայում ունեցած ելույթ է ունեցել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ։
Նշվել է, որ թուրքական «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |