Տարածաշրջան12:46, 07 Փետրվար 2020
Ռուսաստանից զինվորական պատվիրակություն կմեկնի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք սպասում են Ռուսաստանից զինվորական պատվիրակության ժամանմանը։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության հետ քննարկվելու են Իդլբի շուրջ տեղի ունեցող զարգացումների մանրամասները։
Քալընը նշել է, որ Իդլիբի հետ կապված Թուրքիան շարունակում է գործունեություն ծավալել և աջակցում է Բեռլինի գործընթացին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործընթացներին։ Այդ համատեքստում շարունակվում են Թուրքիայի բանակցություններն Իրանի հետ։
«Իդլիբի տարածքում մեր դիտակետերը շարունակելու են մնալ իրենց տեղում և ամեն բան արվելու է մեր զինվորներին պաշտպանելու համար»,- ասել է Էրդողանի մամուլի խոսնակը։
Նրա պնդմամբ՝ Թուրքիան նաև ակտիվ աշխատում է փախստականների նոր հոսքը կանխելու ուղղությամբ և փորձելու է կանխել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ կատարվելիք հարձակումները:
Իբրահիմ Քալընը նաև ընդգծել է, որ ռուսական պատվիրակության հետ մտադիր են նոր ճանապարհային քարտեզ կազմել, իսկ առաջիկայում՝ հավանաբար մարտ ամսին, Աստանայում կկայանա նոր խորհրդաժողով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |