Հասարակական14:05, 10 Փետրվար 2020
Թուրք նախարարի կնոջ տգեղ արարքը Անիի Մայր տաճարում (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում և ծափահարում են նրան։
Ծափահարողների և ձայնակցողների մեջ էր նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։
Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, կոշտ արձագանքի է արժանացել որոշ ընդդիմադիր գործիչների կողմից։
Օրինակ՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը տուրիզմի նախարարի կնոջ պահվածքը դատապարտել է ոչ թե հայկական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի, այլ այն բանի համար, որ նա զվարճանում է այն ժամանակ, երբ արդեն հաղորդվել էր Վանում ձնահյուսի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին։
Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարաքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել է ստուգել եկեղեցու ակուստիկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Yandex»-ը վճռական է Թուրքիայում հաստատել մշտական գործարար հարաբերություններ և շուտով կգործարկվեն մի շարք ապրանքներ, որոնք նախատեսված են հատուկ Թուրքայի համար։
Երկարաշրժի ուժգնության պատճառով Մալաթիայում երկու օրով դադարեցվել է ուսումնական գործընթացը պետական և մասնավոր հաստատություններում։
Թուրքիան գտնվում է այն երկրների շարքում, որտեղ արգելված է ունենալ սոցիալական մեդիայի և քաղաքական, սոցիալական ու կրոնական բովանդակությամբ համացանցային էջեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱԶԿ-ի նախկին պատգամավորն ընդդիմադիր BBP-ի ղեկավարի քննադատություններին արձագանքել է՝ համեմատություններ անցկացնելով Էրդողանի ու հայ և հույն ազգային պատկանելիության միջև:
Երկրաշարժը գրանցվել է Մալաթիայի Քալե շրջանում, այն նաև զգացվել է Դիարբեքիրում, Էլազըղում, Քահրամանմարաշում, Թոքաթում, Էրզինջանում և Թունջելիում։
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվելու է համատեղ հայտարարություն։
Ստամբուլից հեռարձակվող ռադիոն «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» որոշմամբ այլևս կդադարի գործել: Ռադիոընկերությունը հայտարարել է որոշման դեմ պայքարելու մասին։
«Yandex»-ը վճռական է Թուրքիայում հաստատել մշտական գործարար հարաբերություններ և շուտով կգործարկվեն մի շարք ապրանքներ, որոնք նախատեսված են հատուկ Թուրքայի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |