Տարածաշրջան17:31, 10 Փետրվար 2020
Ասադի ուժերի հետ բախումներում թուրքական զինուժը նորից զոհեր է տվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով թուրքական զինուժի 5 զինծառայող է սպանվել, ևս 5-ը վիրավորվել է:
Նախարարության հայտարարություն մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական ուժերն ինտենսիվ հրետանային կրակ են բացել թուրքական ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք, ըստ թուրքական կողմի՝ Իդլիբ են տեղափոխվել իբր բախումները կանխելու, սահմանի անվտանգությունն ապահովելու և արտագաղթը կասեցնելու նպատակով:
Ի պատասխան դրան՝ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ թուրքական ուժերը պատասխան են տվել՝ կրակի տակ առնելով և ոչնչացնելով հակառակորդի թիրախները։
Հայտարարության մեջ նաև շվել է, որ շարունակում են հետևել զարգացումներին և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 7 զինծառայող և 1 քաղաքացիական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |