Հասարակական17:51, 10 Փետրվար 2020
Թուրքիայում արգելվել է հայ հեղափոխական գործչի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումը

Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմը կրում է «Արմենակ. ճակատի վրա թրի սպին» անվանումը։
Արմենակը, ըստ միջոցառման կազմակերպիչների մեկնաբանության, հանդիսանում է թուրք, քուրդ, հայ, հույն և այլ ազգերի եղբայրության պատմական խորհրդանիշերից մեկը։ Եվ այս առումով միայն ծայրահեղ ու հետադիմական հայացքներ ունեցողներն են, որ կարող են անհանգստանալ նման մարդու մասին ֆիլմի ցուցադրմամբ։
Հունվարի 26-ին Ստամբուլի Հասան Յուջելի անվան մշակույթի կենտրոնում ֆիլմի ցուցադրումը և Արմենակին նվիրված միջոցառումը նախ արգելվել է Քարթալ վարչական շրջանի ոստիկանապետի, ապա նաև Անկարայի նահանգապետարանի կողմից:
Կազմակերպիչները նշում են, որ արգելող որոշումները չունեն իրավական ոչ մի հիմք։ Ըստ նրանց՝ միայն հայերի նկատմամբ պատմական թշնամանքն ու հեղափոխության գաղափարախոսության նկատմամբ ունեցած վախն է թուրք իշխանավորներին դրդում նման անհանդուրժողական և անխոհեմ վարքի:
Տարածված հայտարարության մեջ նախաձեռնող խումբը պահանջում է վերացնել ֆիլմի ցուցադրության արգելքը՝ ակնկալելով հասարակության աջակցությունը։
Ստորագրահավաքին մասնակցելու և աջակցելու համար նշված են հետևյալ հղումները և էլեկտրոնային փոստի հասցեն՝
http://www.armenakbakirciyan.net/
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |