Քաղաքական17:48, 11 Փետրվար 2020
Էրդողան.«Ինչքան հարձակվեն մեր զինվորների վրա, նույնքան և ավելի թանկ են վճարելու»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին:
Նշենք, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության հետևանքով սպանվել էին թուրք զինծառայողներ:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան բարձր մակարդակով արդեն տվել է համարժեք պատասխանը: Ըստ նրա՝ իրենք դեռ շարունակելու են Իդլիբում պատասխան հարվածներ հասցնել սիրիական կողմին:
«Ինչքան հարձակվեն մեր զինվորների վրա, նույնքան և ավելի թանկ են վճարելու: Առաջիկա մեր քայլերի մասին (Սիրիայում Թուրքիայի հետագա գործողությունները- խմբ.) վաղը կհայտնեմ միջազգային հանրությանը»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահը նաև ցավակցել է սպանվածների հարազատներին և զորակցություն հայտնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |