Քաղաքական14:32, 12 Փետրվար 2020
Էրդողանը ռուսներին մեղադրել է Ասադի ուժերի հետ Իդլիբում քաղաքացիական բնակչության «կոտորած անելու» մեջ

Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել խորհրդարանում ԱԶԿ-ի խմբակցության ժողովի ժամանակ։ Անդրադառնալով Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակին՝ Էրդողանը մասնավորապես ասել է․
«Ռեժիմի ուժերը, նրանց հետ համագործակցող ռուսական ուժերը և Իրանի կողմից աջակցություն ստացող զինյալները Իդլիբում պարբերաբար հարձակվում են քաղաքացիական բնակչության վրա, արյուն թափում, կոտորած անում։ Իդլիբում քաղաքացիական բնակավայրերին օդային հարված հասցնողներներն արդեն նախկինի պես ազատ գործել չեն կարող։ Մեզ տրված խոստումները չեն կատարվել, պայմանավորվածություններն էլ ոչ ոք հաշվի չի առնում»։
Էրդողանը հավելել է, որ նման պարագայում Թուրքիան չի կարող անտարբեր դիտորդի դերում մնալ։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում այդ հարձակումների անմիջական թիրախում են հայտնվում նաև թուրք զինվորները։ Իդլիբում բախումների հետևանքով մինչ օրս սպանվել է 14 թուրք զինվոր, վիրավորվել է 45-ը:
«Մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը՝ առանց սպասելու քննարկումների արդյունքներին։ Մենք վճռական ենք մինչև փետրվարի վերջ ռեժիմին ստիպել դուրս գալ Սոչիի հուշագրի ընդգրկած սահմաններից՝ հեռանալով մեր նոր դիտորդական կետերից։ Այդ նպատակով առանց հապաղելու, առանց տատանվելու, առանց ժամանակ կորցնելու իրականցնելու ենք ցամաքային և օդային բոլոր անհրաժեշտ գործողությունները», - նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև սպառնացել է, որ Թուրքիան կհարվածի Սիրիայի կառավարական ուժերին Սիրիայի հյուսիսում գտնվող ցանկացած վայրում, եթե հանկարծ մի թուրք զինվոր էլ վիրավորվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |