Հասարակական14:14, 13 Փետրվար 2020
Թուրքիայում համայքապետների միայն 2.14 % է կին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Լալե Քարաբըյըքը ուսումնասիրություն է կատարել, պարզելու` երկրում համայնքապետներից որքանն են կին:
Քարաբըյըքի ուսումնասիրության տվյալներով` Թուրքիայում համայնքապետերի ընդամենը 2.14 տոկոսն է կին:
Թուրքիայի մասշտաբով 50.157 համայքապետ կա, որից 30.005-ը` թաղապետ և 18.152-ը` գյուղապետ:
Ըստ այս ցուցանիշի` Թուրքիայում կին համայնքապետների թիվը կազմում է 2.14 տոկոս, այլ կերպ ասած միջին վիջակագրական տվյալներով յուրաքանչյուր 50 համայնքապետից միայն 1-ն է կին:
Նշվում է, որ 2014-2019թթ. Թուրքիայի մասշտաբով կին համայնքապետների թիվը 685 էր, իսկ այս ժամանակաշրջանին նախորդող փուլում կին համայնքապետների թիվը կազմում էր 45 տոկոս:
Քարաբըյըքի փոխանցմամբ` այժմ Թուրքիայում կին համայնքապետների թիվը մոտ 8 անգամ զիջում է կին պատգամավորների թվին:
Ամենից շատ կին համայնքապետ գտնվում է Թուրքիայի Չանքայայի շրջանում: Երկրի հարավ-արևելյան քրդաբնակ Բիթլիսի, Մուշի, Սինոփի և Շանլըուրֆայի նահանգներում ընդհանրապես չկան կին համայնքապետներ, իսկ Բայբուրթի, Հաքքարիի և Սիիրթի (Սղերդ) նահանգներից յուրաքանչյուրում կան 1-ական կին համայնքապետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |