Ռազմական12:45, 17 Փետրվար 2020
Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիա

Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:
Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր:
Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»:
Նշվում է, որ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունը արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |