Ցեղասպանություն11:18, 17 Փետրվար 2020
ՀԺՇ-ն երախտիքի խոսք է հղել Սիրիային Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ

Հայկական Ժողովրդային Շարժման Կենտրոնական Խորհուրդը (վերակազմյալ), Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման առիթով աշխարհի տարբեր երկրներում գործող իր բոլոր կառույցների անունից ողջույնի և երախտիքի խոսք է հղել Սիրիայի ժողովրդին և պատկան մարմիններին:
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը Սիրիայի ինքնիշխանության և հողային ամբողջականության դեմ դավեր է նյութում: Շեշտվում է, որ սիրիացիները փաստորեն 21-րդ դարի երկրորդ տասնամյակին, դժբախտաբար, վերապրում են Հայոց ցեղասպանության արհավիրքի և տառապանքների կրկնությունը: Հիշեցվում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին Սիրիայի ժողովուրդն աջակցել ու պատսպարել է հայ ազգի զավակներին՝ ապահովելով նրանց բոլոր անհրաժեշտ միջոցներով և հնարավորություններով, որպեսզի նրանք վերապրեն, գոյատևեն ու զարգանան:
«Արաբական աշխարհի եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, հետեւողականորեն գործադրված թուրքական պետական սադրանքների բնույթն ու որակը փաստում են, որ եթե նրա դեմ չկազմվի համախմբող մի ճակատ, որ հանդես գա միասնական եւ գործնական կանխարգելիչ նախաձեռնություններով, այն անարգել պիտի շարունակի իր քանդիչ եւ ավերիչ գործունեությունը բոլոր ուղղություններով:
Պատմական արդարության վերահաստատման, անկորչելի իրավունքների վերականգնման եւ հայրենի հողերի ազատագրման համար պայքարը պիտի շարունակվի անկոտրում, հանուն՝ տարածաշրջանում արդարության եւ ազգային իրավունքների գերակայության վրա հիմնված խաղաղության եւ համերաշխության հաստատման»,- ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |