Քաղաքական16:21, 17 Փետրվար 2020
Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Կիպրոսի «ուրվական-քաղաքում»
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի կողմից Վարոշայի շրջանում (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ- Փակ Մարաշ) իրականացվող քայլերը և դրանք մարտահրավեր որակել:
Նշենք, որ Կիպրոսի զբոսաշրջային հանգստավայրերից մեկը` Վարոշայի շրջանը, որն ընդունված է անվանել «Ուրվական-քաղաք», 46 տարի է փակ է այցելուների համար:
Անաստասիադիսի խոսքով` Քափալը Մարաշի բացման ուղղությամբ Թուրքիայի քայլերին իրենք կպատասխանեն դիվանագիտական քայլերի ձեռնարկմամբ:
«Ձեռքներս ծալած չենք նստելու: Անընդունելի են և անընդունելի կլինեն Քափալը Մարաշում թուրքերի սադրիչ գործողությունները»,-ասել է Կիպրոսի Հանրապետության նախագահը:
Նա անընդունելի է համարել թե ցամաքային հատվածում և թե Միջերկրական ծովում Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքի խախտումները:
Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետության նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար և ընդգծել, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։
Իսկ այս թեմայի շուրջ Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ Մարաշի շրջանը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության մասն է և այստեղ նրանք «լիարժեք իրավունք ունեն գործի դնելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար իրենց հայրենիքի կայունությունը և տնտեսական զարգացումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |