Հասարակական10:18, 17 Փետրվար 2020
2019թ․ Թուրքիայում սպանվել է 328 կին

Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ 2019թ․ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը տղամարդկանց կողմից Թուրքիայում սպանվել է իգական սեռի 328 ներկայացուցիչ: Դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն՝ 51 կին բռնաբարվել է, 712 կին ենթարկվել՝ սեռական շահագործման: Նշված ժամանակամիջոցում տղամարդկանց կողմից սպանվել է 15 երեխա, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, 279 երեխա էլ աշխատանքային շահագործման է ենթարկվել:
2019թ․ ընթացքում 20 կնոջ դեմ սպանության փորձ է արվել, իսկ 23 կին սպանության սպառնալիք է ստացել։ Շուրջ երեք տասնյակ կնոջ մահը մամուլում մեկնաբանվել է որպես «ինքնասպանություն», «ինքնասպանության հասցնել» կամ «կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն»։
2019թ․ ընթացքում 232 կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել, ընդ որում նաև անծանոթ տղամարդկանց կողմից: Բռնություն գործադրած տղամարդկանց թվում եղել են ռեկտորներ, բժիշկներ, ոստիկաններ, դատավորներ, հոգևորականներ։
Վերջին 6 տարվա ընթացքում Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 1699 կին, մարմանկան վնասվածք ստացել՝ 2705-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |