Քաղաքական13:39, 18 Փետրվար 2020
Բահչելի. «Թուրքիան Ռուսաստանին ճանաչում է դեռ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից»
Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին:
Սիրիայի կառավարական ուժերին աջակցող Ռուսաստանի վերաբերյալ, Բահչելին նշել է, որ վերջինս այլևս չի կարող թաքնվել ոչ մի դիմակի տակ և հավելել, որ Ռուսաստանին Թուրքիան ճանաչում է դեռևս 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից:
«Կրեմլը պետք է լավ իմանա, որ մենք զոհերի հարցը չենք խառնում քաղաքականությանը: Երբ գա ժամանակը մենք այս հաշիվներն անպայման պահանջելու ենք մեղավորներից»,- նկատել է նա:
Անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի` Թուրքիա կատարած այցին, ինչպես նաև վերջինիս հայտարարություններին, Բահչելին ընդգծել է, որ Թուրքիայում չկա մեկը, որ կհավատա ԱՄՆ-ի կողմից հնչեցված հայտարարություններին:
Նրա պնդմամբ` Ռուսաստանը Ասադի հովանավորն է, իսկ ԱՄՆ-ն վերահսկում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (PKK):
Բահչելիի համոզմամբ` միակ պետությունը, որը ցանկանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, դա Թուրքիան է, իսկ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայքարում են հավասարակշռությունը վերահսկելու և բնակավայրեր ստեղծելու համար:
Սիրիայում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի ունեցող ռազմական գործողություների թեմայով Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Բաշար ալ-Ասադին: Նրա խոսքով` Սիրիայի նախագահ Ասադն ամբողջ աշխարհի աչքի առաջ ժողովրդի արյունահեղություն է անում:
«Քանի դեռ Ասադին չեն իշխանազրկել, խաղաղությունը մոմի լույսով են փնտրելու»,-ասել է Բահչելին:
Նա շեշտել է, որ Թուրքիան կատակ չի անում և Ասադի ուժերը մինչև փետրվարի վերջ պետք է լքեն Իդլիբը, հակառակ դեպքում սպառնացել է նոր հարձակմամբ, որի հետևանքները ծանր կլինեն Սիրիայի կառավարական ուժերի համար: Կոչ է արել Սիրիայի Իդլիբ նահանգում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հավատարիմ մնալ Սոչիի համաձայնագրին, ինչպես նաև Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |