Քաղաքական11:22, 18 Փետրվար 2020
Չավուշօղլուն քննադատել է Հունաստանի նախագահի հայտարարությունը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հնչեցրած հայտարարությունը Արևմտյան Թրակիայում ապրող մուսուլմանների վերաբերյալ:
«Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ որոշումներին` ժողովրդավարության օրրան հանդիսացող երկրի նախագահը մուսուլման թուրք փոքրամասնությանը կրկին հույն մուսուլման փոքրամասնություն է անվանել»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը դարեր ի վեր թուրք է եղել ու թուրք էլ մնալու է:
Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահը նման հայտարարությամբ հանդես էր եկել Արևմտյան Թրակիա կատարած այցի ընթացքում:
Պավլոպուլոսը նշել էր, որ ըստ Լոզանի համաձայնագրի` Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է, իսկ Ստամբուլի ուղղափառ հույն փոքրամասնությունը՝ ազգային փոքրամասնություն:
Նրա խոսքով` Ստամբուլի ուղղափառ հույն փոքրամասնությունը (1453թ. Ստամբուլի գրավումից հետո Ստամբուլում մնացած հունական համայնք) հույն փոքրամասնություն է, իսկ ինչ վերաբերում է Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնությանը (Թուրքիայի պնդմամբ` թուրք փոքրամասնություն), ապա այն մուսուլման հույն փոքրամասնություն է:
Հունաստանի նախագահն ընդգծել էր, որ Լոզանի համաձայնագրում խոսք չկա թուրք փոքրամասնության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |