Քաղաքական18:17, 19 Փետրվար 2020
Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ուսուցումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու չեն վերահսկվում պետության կողմից:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայում «մայրենի լեզվի ու մշակույթի ուսուցում» ծրագրի շրջանակներում 80 հազար աշակերտի օտար լեզուներ է դասավանդվում ու ավելացրել. «Որպես Ֆրանսիայի նախագահ՝ ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ պետությունը չի կարողանում վերահսկել հանրապետական դպրոցներում դասավանդվող ծրագրերը: Ուսումնական ծրագրերի մասով մենք վերահսկողություն չունենք, և դա ինձ համար խնդիր է»:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ներկայիս ծրագրերով ուսուցանումը դադարեցնելու նպատակով իրենք երկար ժամանակ բանակցություններ են վարում այն երկրների հետ, որոնց պետական լեզուները և մշակույթները ուսուցանվում են Ֆրանսիայում:
Մակրոնի խոսքով իրենք անցնում են «Օտար լեզուների միջազգային ուսուցում» համակարգին, ինչը ենթադրում է, որ ուսուցիչները պետք է խոսեն ֆրանսերենին, ենթարկվեն երկրի օրենքներին, իսկ ուսումնական ծրագրերը պետք վերահսկվեն պետության կողմից: Մակրոնը նշել է, որ այս հարցում արդեն համաձայնության են եկել 8 երկրների հետ, սակայն Թուրքիայի հետ շարունակվող ամիսներ տևող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել:
«Ֆրանսիայի ողջ տարածքում 2020-ի սեպտեմբերից դպրոցներում օտար լեզուների ու մշակույթի դասավանդման ծրագրերը չեղարկվելու են»,- ասել է Մակրոնը և ավելացրել,- «Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք և եթե Թուրքիան չընդունի նոր համակարգը, ապա բոլոր դասերը կչեղարկենք»:
Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև երկրում գործող մզկիթներում Թուրքիայից, Ալժիրից ու Մարոկոյից գործուղված իմամների (իսլամակն հոգևոր սպասավոր) ծառայությանը: Մակրոնը նշել է, որ պետք է վերջ տալ այդ պրակտիկային:
«Իմ երկրում ապրող թուրքերն իմ աչքում ֆրանսիացի են:Ուզում եմ, որ նրանք ֆրանսիացի լինեն: Ուզում եմ, որ նրանք ունենան բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ֆրանսիացիները, բայց նաև ենթարկվեն տեղի օրենքներին: Թուրքիայի օրենքներն այստեղ չեն կարող գործել»,- ասել է Մակրոնը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |