Իրավական11:13, 19 Փետրվար 2020
Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալային կրկին ձերբակալելու որոշում է ընդունվել

Ստամբուլ քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ` փետրվարի 18-ին ազատ էր արձակվել «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ անելու» մեջ մեղադրվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալան։
Սակայն ժամեր անց Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Օսման Քավալայի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացրել:
Քավալան այս անգամ մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի, այն է՝ «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» մեջ։ Արդարացման որոշումից հետո Սիլիվրիի բանտից ազատ արձակված Քավալան ոստիկանների կողմից կրկին բերման է ենթարկվել։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ում իր դժգոհությունն է արտահայտել Օսման Քավալայի ձերբակալման առթիվ՝ այդ որոշումը անամոթություն որակելով։
Թեմային արձագանքել է նաև Գերմանիայի արտգործնախարարությունը:
«Մեզ սարսափի մատնեց Օսման Քավալայի ազատ արձակման որոշումից անմիջապես հետո նրա ձերբակալությունը: Կոչ ենք անում, որպեսզի Թուրքիան հետևի իր ստանձնած իրավական բոլոր պարտավորություններին»,-ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։
Քավալան ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Նա կալանավորվել էր 2017թ. դեկտեմբերին։ Մեղադրվում էր 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։
Բազմաթիվ թուրքական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ Քավալայի ապօրինի կալանքին վերջ դնելու պահանջով։
Օսման Քավալային սպառնում էր ցմահ ազատազրկում: Նրա արդարացման և ազատ արձակման որոշումը կայացվել էր 840-օրյա կալանքից հետո՝ 2020թ. փետրվարի 18-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |