Հասարակական11:01, 20 Փետրվար 2020
Թուրքիայում դանակագործների ընտանիքը հայ վարպետից սովորած գործը փոխանցում է սերնդեսերունդ
Թուրքիայի Սինոպ քաղաքում բնակվող Դիրիջանների ընտանիքը սերնդեսերունդ փոխանցում և պահպանում է հայ վարպետից սովորած դանակ պատրաստելու արվեստը։
53 տարեկան Ջելիլ Դիրիջանն արդեն շուրջ 45 տարի զբաղվում է դանակագործությամբ։ Նա այդ արվեստը սովորել է իր պապից, իսկ պապն էլ իր հերթին՝ հայ վարպետից։
«1942թ․ մեր ընտանիքի փեսա Մուզաֆեր Հյուներթաշն աշխատելու նպատակով Ստամբուլ էր մեկնել։ Այնտեղ նա աշխատում է մի հայ վարպետի մոտ։ Ավելի ուշ պապս ու ընտանիքի այլ անդամներ էլ էին գնացել նրա մոտ։ Մինչև 1959թ․ այնտեղ դանակ են սարքել։ 1959թ․ պապս վերադարձել է Սինոպ, և այստեղ սկիզբ է առել դանակի արտադրության մեր պատմությունը»,- պատմում է վարպետը։
Նա նշել է, որ նախկինում միայն Սինոպին բնորոշ դանակներ էին սարքում, հիմա նաև երևակայություն են ներդնում գործի մեջ, մեծ խոհարարական դանակներ, որսորդական դանակներ են արտադրում։
Ջելիլ Դիրիջանի՝ 20քմ տարածք զբաղեցնող արհեստանոցը գտնվում է անմիջապես իր տան կողքին։ Նա պատմում է, որ օրական առավելագույնը 5 դանակ են կարողանում սարքել, յուրաքանչյուրն արժե 25-ից 500 լիրա (4-ից 80 դոլար)՝ կախված դանակի տեսակից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |