Հասարակական17:00, 20 Փետրվար 2020
Ռուս ռադիոլսողների 35 տոկոսը դեմ չէ ՌԴ ղեկավարի դերում տեսնել Չավուշօղլուի նման մեկին

Ռուսական հայտնի «Эхо Москвы» ռադիոկայանը ուշագրավ քվեարկություն է կազմակերպել։ Ռադիոլսողներին առաջարկվել է պատասխանել հետևյալ հարցին․ «Կցանկանայի՞ք արդյոք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նման մեկը դառնար Ռուսաստանի առաջնորդը»։
Ռադիոկայանի կայքում կազմակերպված հարցմանը մասնակցել են 2․824 ռադիոլսողներ։ Եվ որքան էլ զարմանալի կարող է թվալ, ունկնդիրների 35 տոկոսը (997 մարդ) նշել է, որ դեմ չէր լինի, 53 տոկոսը (1503 մարդ) դեմ է արտահայտվել, իսկ 11 տոկոսը (324 մարդ) ձեռընպահ է մնացել։
Հարցվածներից մեկն էլ պատասխանել է․ «Թուրքիայի դեմ այդքան պատերազմել ենք, որ այսօր ինչ-որ թու՞րք մեր երկիրը կառավարի»։
Նշենք, որ ամիսներ առաջ ռուս լրագրող Պավել Զարուբինը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ Չավուշօղլուն ՌԴ նախագահ Պուտինի հետ ռուսերեն է խոսում։ Միջադեպը տեղի է ունեցել հանդիպումներից մեկից առաջ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի փոքր ուշացել էր և առաջինը ընդունելության դահլիճ էր մտել Չավուշօղլուն։
Նա Պուտինին ողջունել էր ռուսերեն․ «Добрый день», ապա ավելացրել՝ «Все нормально?», Պուտինը ծիծաղելով պատասխանել էր՝ «Отлично»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |