Տարածաշրջան17:18, 21 Փետրվար 2020
Ռուս պաշտոնյա. «Իդլիբից Թուրքիա շարժվող փախստականների մասին Անկարայի պնդումներն անհիմն են»

Սիրիայում Ռուսաստանի «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ անհիմն են այն պնդումները, թե Սիրիայի Իդլիբ նահանգից փախստականներ են գաղթել Թուրքիա:
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սակայն ռուս պաշտոնյան հերքել է նաև Էրդողանի հայտարարությունը:
«Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ Իդլիբի արևելքում տեղի ունեցող բախումների հետևանքով 100 հազարավոր փախստական ցանկանում է շարժվել դեպի սիրիա-թուրքական սահման: Չկա որևէ փաստաթուղթ, տեսանյութ, կամ էլ լուսանկար, որը կապացուցի այն հայտարարությունները, թե Իդլիբում գտնվող շուրջ 1 մլն փախստական շարժվում է սահման»,-ասել է Ժուրավլյովը:
Նա թուրքական կողմին կոչ է արել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Իդլիբի արևելյան և հարավային շրջանների բնակիչների անվտանգ տեղաշարժը դեպի Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |