Տարածաշրջան17:02, 26 Փետրվար 2020
Էրդողան․ «Իդլիբի համար մեր տված վերջնաժամկետը սպառվում է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած կուսակցութան խորհրդարանական խմբակցության ժողովում անդրադարձել է Իդլիբում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով՝ Թուրքիան ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ Իդլիբում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։
«Ռուսաստանը չի ուզում ընդունել մարդկային զգայուն գործոնի առկայությունը։ Վերջնաժամկետը, որ մենք տվել էինք մեր դիտորդական աշտարակները շրջափակողներին, արդեն սպառվում է»,- հիշեցրել է Թուրքիայի նախագահը։
Նա կրկնել է ավելի վաղ ևս հնչեցված այն միտքը, որ Սիրիայի կառավարական ուժերը պետք է դուրս գան Սոչիի հուշագրով սահմանված տարածքներից։
«Մեր պահանջն այն է, որ ռեժիմը (Սիրիայի կառավարական ուժերը՝ խմբ․) դուրս գա Սոչիի հուշագրի սահմաններից, այսինքն՝ հեռանա մեր դիտորդական կետերից։ Այս պահին մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում օգտվել օդային տարածքից։ Հուսանք, որ շուտով դրա լուծումը կգտնվի։ Իդլիբում ոչ մի քայլ անգամ չենք նահանջելու, ռեժիմին դուրս ենք մղելու մեր նշած սահմաններից» , - փորձել է հավաստիացնել Էրդողանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին մեջլիսում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերին մինչև փետրվարի վերջը ժամանակ է տալիս՝ վերոնշյալ տարածքներից դուրս գալու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |