13:18, 27 Փետրվար 2020
Ռուսական աղբյուրներ. «Ասադի ուժերը ետ են մղել Սերաքիբ ավանը գրավել փորձող «ընդդիմադիր զինյալներին»

Թուրքիայի հովանու տակ գտնվող «Սիրիայի ընդդիմադիր զինյալների» կողմից Սերաքիբ ավանի գրավման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում է ռուսական ռազմական աղբյուրը, որի անունը չի հրապարակվում։
«Զինյալների կողմից Սերաքիբ քաղաքը գրավելու փորձերը հաջողությամբ ետ են մղվել կառավարական ուժերի կողմից»։
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, հայտնի էր դարձել, որ այն ազատագրվել էր Սիրիայի կառավարական ուժերի կողմից։
Նշենք, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը մեծապես անհանգստացրել է Թուրքիային։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել:
Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Սիրիայի կառավարական ուժերը մինչև փետրվարի վերջ ետ չքաշվեն Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերի մերձակա տարածքներից, ապա Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի Բաշար Ասադի ուժերի դեմ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |