Հասարակական13:06, 27 Փետրվար 2020
Թուրքիայում ամուսնությունները նվազել են, ամուսնալուծությունները` շատացել
Թուրքիայի վիճակագրական ծառայության 2019թ. հրապարակած տվյալներով` Թուրքիայում ամուսնությունների թիվը նվազել է, փոխարենը ավելացել է ամուսնալուծությունների թիվը:
Ըստ այդմ` 2019թ. ամուսնությունների թիվը 2.3 տոկոսով նվազել է` կազմելով 541.424, իսկ ամուսնալուծությունների թիվը աճել է 8 տոկոսով`հասնելով 155.047-ի:
Նշվում է, որ ամենից շատ ամուսնություններ գրանցվել են Թուրքիայի Աքսարայի նահանգում, իսկ ամենից շատ ամուսնալուծություններ` Գյումյուշհանեի նահանգում:
Թուրքիայում ամենաքիչ ամուսնալուծությունները գրանցվել են հարավ-արևելյան Հաքքարի նահանգում:
2019թ. ամուսնալուծված զույգերի 36 տոկոսը բաժանվել է ամուսնական կյանքի առաջին 5 տարվա ընթացքում, իսկ նրանց 20.6 տոկոսը` 6-10 տարվա ընթացքում:
Թուրքիայում ամուսնության միջին տարիքը կանանց շրջանում 25 է, իսկ տղամարկանց շրջանում՝ 28:
2019թ. գրանցված ամուսնություններում օտարերկրյա քաղաքացիություն ունեցող հարսնացուների թիվը եղել է 23.264 (4.3 տոկոս), իսկ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող փեսացուների թիվը` 4580 (0.8 տոկոս):
Այդ փեսացուների 31 տոկոսը եղել է Գերմանիայի քաղաքացի: Թվով քիչ չեն եղել նաև Սիրիայի և Ավստրիայի քաղաքացիություն ունեցող փեսացուները:
Իսկ այդ հարսնացուների թվում ամենից շատը եղել են Սիրիայի քաղաքացիներ (14.5), այնուհետև Ադրբեջանի և Գերմանիայի քաղաքացիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |