Տարածաշրջան10:56, 28 Փետրվար 2020
Ռուսաստան. «Սիրիայի բանակը խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են ոչնչացրել, որը ներխուժել էր Սիրիայի օդային տարածք և պատրաստվում էր հարձակում գործեր սիրիացի զինվորների դեմ:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ` Թուրքիան մարտական ԱԹՍ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ, որպեսզի աջակցի Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող զինյալ խմբավորումներին: Բացի այդ Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիային մեղադրել է Սիրիայի հակակառավարական ուժերին հրետանային կրակով աջակցելու մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան խախտել է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությունները:
Ավելի վաղ ռուսական «Rossiya 24» հեռուսատաընկերությունը հաղորդել էր, որ Իդլիբում թուրք զինվորականներն ու սիրիացի ընդդիմադիրները դյուրակիր ՀՕՊ համակարգերի միջոցով փորձել են հարվածել Ռուսաստանին և Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ինքնաթիռներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից սկսած Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով Թուրքիան զինոժը կենդանի ուժի 54 կորուստ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |