Քաղաքական16:36, 02 Մարտ 2020
Սիրիայի հարցով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կմեկնեն Թուրքիա

Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը մեկնում են Թուրքիա: Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ Սիրիայում սկսել է նոր ռազմական օպերացիա՝ «Գարնանային վահան» անվամբ։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ամերիկացի պաշտոնյաները մեկնելու են միևնույն ինքնաթիռով և գիշերը կլինեն Թուրքիայում: Նրանք բանակցություններ կվարեն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նշվում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարությամբ էր հանդես եկել:
Նա աջակցություն էր հայտնել Թուրքիային, որը Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում կրել էր կենդանի ուժի կորուստներ։
Իսկ ինչ վերաբերում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին, ապա ըստ թուրքական աղբյուրի պնդման՝ Ջեֆրին հայտարարել էր, որ «Patriot» համակարգերի թեմայով Թուրքիայի վրա ճնշում գործադրելը Պենտագոնն անընդունելի էր համարել։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից սկսած Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվում են բախումները թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական բանակի միջև: Բախումների հետևանքով թուրքական բանակի մարդկային ուժի կորուստների թիվը 1 ամսում հասել է 54-ի: Փետրվարի 27-ին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո, որի ընթացքում թուրքական բանակը 33 զոհ է տվել, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Իդլիբում «Գարնանային վահան» ռազմագործողության մեկնարկի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |