11:48, 02 Մարտ 2020
Լավրովը Չավուշօղլուից պահանջել է ապահովել լրագրողների անվտանգությունը

Ռուսաստանում մեծ աղմուկ են հանել «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության աշխատակիցների ձերբակալությունները։ Նախօրեին թուրքական իրավապահ մարմինները բերման են ենթարկել հիշյալ լրատվամիջոցի թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Մահիթ Բոզթեփեին և 3 աշխատակցի։ Վերջիններս ցուցմունք տալուց հետո որոշ ժամանակ անց ազատ են արձակվել։
Մինչև այդ էլ անհայտ անձինք ներխուժել էին «Sputnik»-ի թուրքական ծառայության նույն այդ աշխատակիցների բնակարաններ։ Հարձակվողները հնչեցրել էին ազգայնական բնույթի վանկարկումներ։
Այդ իրադարձությունները տեղի են ունեցել Իդլիբի հարցով ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին։
Տեղի ունեցածի շուրջ կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի և Ռուսաստանի արգործնախարարների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքական կողմից պահանջել է միջոցներ ձեռնարկել «Sputnik»-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։
Թուրքական որոշ կայքեր էլ փորձել են պարզել, թե որն է եղել լրագրողներին բերման ենթարկելու պատճառը։ Որոշ լրատվամիջոցներ առաջ են քաշում վարկած, ըստ որի՝ բերման ենթարկելու պատճառը «Sputnik»-ում հրապարակված «Գողացված նահանգ. ինչո՞ւ Ֆրանսիան 80 տարի առաջ Թուրքիային հանձնեց Սիրիայի տարածքը» վերնագրով հոդվածը:
Խոսքն Ալեքսանդրետի (ներկայումս Հաթայ) նահանգի մասին է, որն այժմ Թուրքիայի կազմի մեջ է։
Նշենք, որ Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայ նահանգը)։
Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918թթ. Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918-ի նոյեմբերին այն օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920թ. Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։
1937-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938-ին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |