13:38, 04 Մարտ 2020
Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիային մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Թուրքիային մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ: Որպես հիմնավորում Ռուսաստանը նշում է այն փաստը, որ Թուրքիան վերջին շրջանում կտրուկ ավելացրել է իր զորքի ու զինտեխնիկայի թիվն Իդլիբում, որը համարվում է ապառազմականացված գոտի:
Ռուսական կողմի հայտարարության մեջ նշվում է նաև, որ ահաբեկչական խմբավորումները դիրքավորվել են Թուրքիայի իդլիբյան դիտակետերում և արդեն հաճախակի հարձակումներ են կազմակերպում ռուսական ավիաբազայի ուղղությամբ:
Նշենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ. տեղի են ունենում բախումներ մի կողմից սիրիական կառավարական բանակի և մյուս կողմից թուրքական բանակային ստորաբաժանումների ու Անկարայի հովանավորությունը վայելող զինված խմբավորումների միջև:
Հիշեցնենք, որ Իդլիբում տեղի ունեցող զարգացումները քննարկելու ու հնարավոր հրադադարի պայմանների մասին բանակցություններ վարելու նպատակով մարտի 5-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |