Քաղաքական12:23, 04 Մարտ 2020
Էրդողանին քննադատում են, որ Սիրիայում զոհեր ունեն, իսկ ինքը տեսախցիկների առջև ժպտում է (տեսանյութ)
Այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքում տեղակայված թուրքական զինուժը սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 33 զոհ տվեց մի գիշերում, տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին պատմելիս մի պահ ժպտում։
Դա տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր խորհրդի նիստի ժամանակ։
Տեսանյութի հրապարակումից հետո մարդիկ դժգոհություն հայտնեցին, որ երկրում սուգ է, իսկ երկրի ղեկավարը ժպիտով պատմություններ է պատմում:
Էրդողանը, անդրադառնալով այդ քննադատություններին, ասել է, որ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին պատմելիս իր դեմքի արտահայտությունը հեգնական է եղել: Նա նշել է, որ զարմացած է, որ այդ տեսանյութը հանրությունն այլ կերպ է ընդունել:
Թուրքիայի նախագահն այդ ամենն իր դեմ ուղղված «սատանայական արշավ» է որակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |