Քաղաքական13:21, 05 Մարտ 2020
ԱՄՆ․ «Ռուսական S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում»
Մարտի 5-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին Թուրքիայի կողմից գնված ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հետ կապված։մտահոգություն է հայտնել
Նախօրեին նա Ստամբուլում ունեցած ելույթում նշել է, որ S-400 համակարգերը շատ լուրջ մտահոգություն են առաջացնում։
«Վաշինգտոնը ճնշում է գործադրում եվրոպացիների վրա, որպեսզի Սիրիայի հարցում շատ ավելի մեծ չափի ներդրումներ կատարեն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
Հիշեցնենք, որ Ջեֆֆրին Անկարա էր մեկնել մարտի 3-ին: Նա Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում հանդիպել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ջեֆրին հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |