Տարածաշրջան10:25, 05 Մարտ 2020
Թուրքիայի առաջին կին վարչապետ Թանսու Չիլլերն Իդլիբի հարցում միասնության կոչ է արել

Թուրքիայում 1993-1996թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը հանդես է եկել Իդլիբի վերաբերյալ հայտարարություն-կոչով։ Թուրքիայի առաջին կին վարչապետ տիկին Չիլլերը նախկինում ղեկվարել է պահպանողական «Ճշմարիտ ուղի» կուսակցությունը։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) շենքում գտնվող «Հանրապետության թանգարանում» կազմակերպված «Թուրք կինը ազգային ինքնիշխանության 100-րդ տարում» խորագրով միջոցառմանը Թանսու Չիլլերն անդրադարձել է Սիրիայի խնդրին։ Ի պատասխան «Իդլիբում ի՞նչ գործ ունենք» հարցադրումների՝ նա նշել է, որ եթե Իդլիբում Թուրքիան ոչինչ չանի, ապա Թուրքիայի համար շատ ավելի վատ կլինի։
Ըստ Չիլլերի՝ Թուրքիայի ներքին անվտանգությունն անհնար է ապահովել առանց Իդլիբում արվող գործողությունների։ Հակառակ պարագայում գործողությունները հետո կտեղափոխվեն Թուրքիայի հարավ և Թուրքիան ավելի շատ մարդկային կորուստներ կունենա։
Ուստի Թանսու Չիլլերն Իդլիբի հարցում բոլոր թուրքերին միասնության կոչ է արել։ Նա նաև հիշեցրել է, թե ինչպես 1995-ին թուրքական զորքերը մտան Իրաքի տարածք և 60 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծեցին։ Հետևաբար Չիլլերը համոզված է, որ այսօրվա քայլերն էլ են ճիշտ և տեղին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |