Ռազմական22:06, 05 Մարտ 2020
Էրդողանն ու Պուտինը պայմանավորվեցին հրադադար հաստատել Իդլիբում

Իդլիբի հարցով Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է 2 ժամ 40 րոպե։ Ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների հանդիպման ձևաչափով։ Նախագահներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
«Ճգնաժամային իրավիճակներում ձեռք բերվող համաձայնություններին ապավինելով միշտ կարողացել ենք հաջողել հաշտության հասնելու գործը։ Կարողացել ենք լուծումներ գտնել։ Այսօր էլ այդպես եղավ»,- ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
«Նախ ամենակարճ ժամկետներում հրադադար ենք հաստատելու։ Այնուհետև անհապաղ ձեռնամուխ ենք լինելու անել այն ամենը, ինչը որոշել ենք միասին»,- ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Պուտինը նշել է, որ թուրքական կողմի հետ համաձայնության են եկել մի փաստաթղթի շուրջ, որը կօգնի հրադադար ռեժիմ հաստատել Իդլիբում։
Էրդողանն էլ հավելել է, որ այս գիշեր ժամը 00։01-ից ուժի մեջ է մտնելու հրադադարի ռեժիմը։
Կողմերը պայմանավորվել են ձևավորել անվտանգության միջանցք, որը կձգվի M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս։ Վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը դեռ ենթակա են հստակեցման Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների կողմից 7 օրվա ընթացքում։
Սկսյալ մարտի 15-ից Ռուսաստանը և Թուրքիան պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա - Այն ալ-Հավր հատվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |