Քաղաքական16:27, 09 Մարտ 2020
Էրդողանը սպառնացել է վերսկսել ռազմական գործողություններն Իդլիբում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Սիրիայում վերսկսել ռազմական գործողությունները, եթե «չպահվեն Իդլիբի վերաբերյալ տրված խոստումները»:
«Ինչ վերաբերում է «Գարնանային վահան» օպերացիային, եթե այդ տարածաշրջանի (Իդլիբ) հետ կապված մեզ տրված խոստումները չկատարվեն, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք այդ տարածքները մեր մեթողներով մաքրելու»,- ասել է Էրդողանը:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենց միակ նպատակը Թուրքիայում ապաստանած 3.6 մլն փախստականների և Սիրիայի հետ իրենց սահմանին մոտեցած 1.5 մլն փախստականների վերադարձն է իրենց տներ:
«Մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կերաշխավորի Իդլիբի ժողովրդի կյանքի ապահովությունն ու մեր սահմանների անվտանգությունը»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Էրդողանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել մարտի 6-ից Իդլիբում հրադադար հաստատելու մասին:
Կողմերը պայմանավորվել են ձևավորել անվտանգության միջանցք, որը կձգվի Սիրիայի Հալեպ և Լաթակիա քաղաքները միացնող M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս։
Մարտի 15-ից սկսած էլ Ռուսաստանը և Թուրքիան պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա - Այն ալ-Հավր հատվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |