Տարածաշրջան13:20, 09 Մարտ 2020
Անկարայում մեկնարկում են ռուս և թուրք զինվորականների բանակցություններն Իդլիբի թեմայով

Մարտի 10-ին՝ Անկարայում Թուրքիայի և Ռուսաստանի զինվորականների միջև տեղի կունենան բանակցությունները Սիրիայի Իդլիբ նմահանգի հարցով, որի շուրջ մի քանի օր առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների նախագահների միջև։
Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ բանակցությունների ժամանակ քննարկվելու է Հալեպը Լաթաքիային կապող M-4 ավտոմայրուղու հարցը, որտեղ ըստ համաձայնության՝ մարտի 15-ից սկսած Ռուսաստանի ու Թուրքիայի զինուժը համատեղ պարեկապահակային ծառայություն են իրականացնելու։
Նշենք, որ Թուրքիան և Ռուսաստանը Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած բանակցություններից հետո Իդլիբի ապառազմականացված գոտում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:
Ըստ արձանագրության`
• Մարտի 6-ի կեսգիշերից սկսած Իդլիբի ապառազմականացված գոտու ամբողջ շփման գծի երկայնքով դադարեցվելու են բոլոր ռազմական գործողությունները:
• M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս ձևավորվելու է անվտանգության միջանցք, որի մասին վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները պետք է հստակեցնեն 7 օրվա ընթացքում։
• Ռուսաստանը և Թուրքիան մարտի 15-ից պարեկություն են իրականացնելու M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |