Քաղաքական18:07, 09 Մարտ 2020
Էթյեն Մահչուփյան․ «Էրդողանը գուցե իրեն համարում է 2-րդ Աթաթուրք»
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության փոխնախագահ, հայ քաղաքական գործիչ Էթյեն Մահչուփյանը, որը նախկինում զբաղեցրել է վարչապետ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնը, Թուրքիայի քաղաքական օրակարգի և իշխանությունների մասին ուշագրավ մեկնաբանություններ է արել։
Բերիլ Էսքիի հեղինակած «Kısa Dalga Podkast» (kisadalga.net) հաղորդաշարին հյուրընկալված Մահչուփյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող գյուլենական համայնքի կողմից ստեղծված բոլոր մեխանիզմներն ու միջոցներն այսօր ազատորեն կիրառվում են Թուրքիայի իշխանությունների կողմից, քանի որ պարզապես ձեռնտու են այսօրվա իշխանություններին։
Անդրադառնալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն (ԱԶԿ-AKP) ու դրա գործունեությանը՝ Մահչուփյանը նշել է, որ կուսակցությունն ի սկզբանե ստեղծվել էր որպես «հնարավորություն», որ այն կարող էր չգնալ ծայրահեղ ավտորիտարության ուղիով, սակայն ոչ մուսուլմանները, ոչ աշխարհականները չկարողացան օգտագործել այդ հնարավորությունը։
Մահչուփյանի խոսքով՝ վերափոխվելու, ավելի ժողովրդավար ուղիով շարժվելու հնարավորություն ԱԶԿ-ն ուներ նաև 2015թ․ նոյեմբերի ընտրություններից հետո։ Այդ ընտրություններում տարած հաղթանակը ԱԶԿ-ն կարող էր օգտագործել որպես երկրորդ հնարավորություն, ինչը նույնպես չարվեց․
«Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ ժամանակ հնարավորություն ստացավ իրականացնելու այն ծրագիրը, որի մասին վաղուց երազում էր։ Իմ գնահատմամբ՝ Էրդողանն ի սկզբանե իրեն Թուրքիայի պատմության մեծագույն առաջնորդներից է համարում, գուցե իրեն զգում է որպես երկրորդ Աթաթուրք։ Եվ այն ժամանակ նա մտածեց, որ ահա, ստեղծվել է այդ երազանքն իրականացնելու հնարավորությունը։ Նա ինքն իրեն սկսեց վարպետ համարել, կարծեց, թե աշակերտության փուլն ավարտվել է։ Բայց, իհարկե, երբ աշակերտությունից անցնում եք վարպետության և իրական գիտելիքների վրա չեք հիմնվում, այդժամ կարող եք ամենամեծ սխալները գործել։ Նա էլ մեծ սխալներ արեց և դեռ անում է։ Ես չեմ կարծում, թե Էրդողանը գիտակցաբար երկրի համար վատ քայլեր է ձեռնարկում։ Ոչ։ Նա պարզապես անում է այն, ինչ կարողանում է», - նշել է Մահչությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |