16:01, 10 Մարտ 2020
Գերմանիայից Թուրքիային զենքի վաճառքի արտոնված գործարքների թիվը կրկնապատկվել է
2019թ․ Գերմանիայից Թուրքիա կատարված զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են։
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ 2019թ․ Գերմանիան արտոնել է 31 մլն 600․000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք ու զինամթերքի արտահանումը Թուրքիա։ 2018թ․ ընթացքում Գերմանիայի կառավարությունը թույլատրել էր Թուրքիայի հետ կնքված 12 մլն 900․000 եվրո արժողությամբ 58 զենքի առքուվաճառքի գործարքի իրականացումը։
2019թ․ հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից հետո Գերմանիան որոշում էր կայացրել դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը՝ Սիրիայում դրանց կիրառումը կանխելու նպատակով։ Իսկ Թուրքիայի նշյալ գործողությունները Գերմանիայի կառավարության կողմից որակվել էին որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։
Այնինչ, ինչպես հայտնի է դարձել «Ձախերի» կուսակցության կողմից Գերմանիայի արտգործնախարարությանն ուղղված հարցմանը տրված պատասխանից, այդ ռազմագործողության մեկնարկից հետո Թուրքիային զենքի մատակարարումը զգալիորեն սահմանափակվել է, բայց լիովին չի դադարեցվել։ 2019թ․ վերջին եռամսյակում երկու երկրների միջև ընդհանուր առմամբ 3 մլն 100․000 եվրո արժողությամբ 5 առքուվաճառքի գործարք է արտոնվել։
Բունդեսթագի թուրք պատգամավոր, «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Սևիմ Դաղդելենը անպատասխանատվություն է որակել այն հանգամանքը, որ չնայած վերանշյալ որոշմանը՝ Թուրքիային զենքի մատակարարումը գործարքները շարունակում են արտոնվել գերմանական կառավարության կողմից։ Պատգամավորը պահանջել է լիովին դադարեցնել Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը, իսկ դաշնային կառավարության՝ զենքի վաճառքի ոլորտում վարած քաղաքականությունը սարսափելի է համարել ողջ տարածաշրջանի համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |