Հասարակական19:50, 10 Մարտ 2020
Թուրքիայում հայտարարվել է, որ կորոնավիրուսի առկայության հավանականությունը շատ մեծ է
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի հնարավոր տարածման ռիսկերին։
Նախարարը նշել է, որ այս պահին Թուրքիայում չկա արձանագրված և հաստատված կորոնավիրուսի դեպք, բայց միաժամանակ ընդգծել է, որ օրինակ մի քանի ժամ կամ մի օր հետո նման դեպք ունենալու հավանականությունը չափազանց մեծ է, քանի որ կորոնավիրուսի կասկածով բազմաթիվ հիվանդներ այս պահին ենթարկվում են զննության։
Նախարարը հակված է այն տեսակետին, որ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ արտասահմանից են վերադարձել, և չի բացառվում, որ վիրուսը նրանց միջոցով արդեն մուտք գործած լինի Թուրքիա։
Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում գրում են, որ Թուրքիայում վաղուց արդեն կորոնավիրուսի դեպքեր կան, սակայն կառավարությունը խուճապը կանխելու համար տեղեկատվությունը փակ է պահում և աստիճանաբար փորձում է խոստովանել կորոնավիրուսի առկայության մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |