Քաղաքական17:49, 10 Մարտ 2020
2020թ․ Թուրքիայում 5 նոր քաղաքական կուսակցություն է ստեղծվել
2020թ․ Թուրքիայում 5 նոր քաղաքական կուսակցություն է հիմնվել։ Դրանով երկրում գործող կուսակցությունների թիվը այս պահին հասել է 83-ի։ Առաջիկայում կհիմնվի ևս մեկը՝ Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը, որը այս ցանկում 84-րդը կլինի։
Թեև կուսակցությունը փաստացիորեն արդեն հիմնվել է, սակայն դրա անունը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, ուստի այն չի ընդգրկվել Թուրքիայի Գերագույն դատարանի՝ «գործող քաղաքական կուսակցությունների ցանկում»։
Ալի Բաբաջանը կուսակցության հիմնադրման դիմումը ներքին գործերի նախարարությանն է ներկայացրել մարտի 9-ին։ Նա ներկայացրել է կուսակցության հիմնադիրների 90 հոգանոց ցանկը։ Իսկ վաղը՝ մարտի 11-ին, կկազմակերպվի մամլո ասուլիս, որի ժամանակ Բաբաջանը կներկայացնի իր կուսակցությունը, պաշտոնապես կհրապարակի կուսակցության անունը և լոգոն։
Իսկ 2020թ․ Թուրքիայում արդեն իրենց գործունեությունը սկսած 5 կուսակցությունները հետևյալն են․
-
Հունվարի 2-ին հիմնված «Անատոլիական միություն» կուսակցությունը (ABP)
-
Փետրվարի 10-ին հիմնված «Լուսավոր ապագա» կուսակցությունը (AYGIP)
- «Գլխավոր կենտրոնական» կուսակցությունը (MAP)
- «Ձախ ժողովրդավարական ժողովրդական» կուսակցությունը (DSHP)
- Փետրվարի 24-ին հիմնված «Ուժերի միություն» կուսակցությունը (GBP)
Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 12-ին «Ապագա» (Gelecek Partisi) անունով նոր կուսակցություն էր հիմնել նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |