Ռազմական10:19, 11 Մարտ 2020
Թուրքիայում վերջին հնգամյակում 48 տոկոսով կրճատվել են զենքի ներմուծման ծավալները
2015-2019թթ․ ընթացքում զենքի ներմուծումը Թուրքիա նվազել է շուրջ 48 տոկոսով։ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ նշված հնգամյակում զենք-զինամթերքի ներմուծման ծավալների նվազման պատճառը Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացումն ու որոշ զինատեսակների մատակարարման գործընթացքում գրանցված ուշացումներն են։
Ուշագրավ է, որ 1995-1999թթ․ ժամանակահատվածում Թուրքիան ամենից շատ զենք ու զինամթերք ներկրող երկրների ցանկում երրորդ տեղում էր։ Իսկ 2015-2019թթ․ ընգրկող հնգամյակում՝ արդեն 15-րդը։
Զեկույցում արձանագրվել է, որ ներկրման ծավալների նվազման մեջ մեծ դեր են խաղացել Գերմանիայի կողմից սուզանավերի մատակարարման ուշացում, ինչպես նաև՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան F-35 կործանիչների գործարքի չեղարկումը։ Բացի այդ՝ Թուրքիան նաև զարգացրել է ռազմանավերի ու զրահամեքենաների սեփական արտադրությունը։
Նշենք, որ 2015-2019թթ․ ամենից շատ զենք արտահանած երկրներն են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, իսկ ամենից շատ ներմուծող երկիրը՝ Սաուդյան Արաբիան։ Սաուդյան Արաբիան վերջին հինգ տարում նախորդ հնգամյակի համեմատ 130 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է ներկրել։ Վերջին հնգամյակում ԱՄՆ-ից զենքի արտահանման ծավալներն ավելացել են 23 տոկոսով, իսկ զենքի արտահանման համաշխարհային ծավալների մեջ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 36 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |