Հասարակական10:33, 11 Մարտ 2020
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրոսովի 1-ին դեպքը
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել:
Նախարարը նշել է, որ վարակակիրը տղամարդ է: Նա վարակվել է Եվրոպայում: Բժիշկները նրա առողջական վիճակը հիմա գնահատում են կայուն:
Նրա խոսքով` Թուրքիայում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել:
Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Թուրքիա վերադարձող բոլոր քաղաքացիներին հորդորել են 14 օր ինքնամեկուսանալ:
Նա նկատել է, որ չնայած Թուրքիայի բոլոր հարևան երկրներում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այնուամենայնիվ, Թուրքիային «հաջողվել է» այդ ընթացքում խուսափել վարակից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահի՝ պետք է ջանքեր գործադրվեն՝ երաշխավորելու կանանց կյանքի իրավունքը Թուրքիայում։
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նուսայբին-Ղամըշլը սահմանին 25 օր ի վեր պարբերաբար ցույցեր են: Մարդիկ սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնու։
«Թե՛ երեկ և թե՛ դրա նախորդ օրն ասել ենք, որ մենք, որպես իշխանություն և դաշինք այսպես թե այնպես անպայմանորեն հասնելու ենք «Թուրքիան առանց ահաբեկչության» մեր նպատակին»:
Պաշտոնական աղբյուրներում հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Թուրքիան թռիչքները դադարեցրել էր 2024-ի ապրիլի 3-ին՝ այն պատճառաբանելով այնտեղ իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի ներկայությամբ:
Զորավարժությունը տևելու է 10 օր: Դրանում ներգրավված են 90 նավ և 50 օդային տեխնիկա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |