Քաղաքական15:06, 11 Մարտ 2020
Հուլուսի Աքար.«Ռուսական պատվիրակության հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Աքարն, անդրադառնալով Մոսկվայի հուշագրով Սիրիայի Իդլիբ նահանգում հաստատված հրադադարից հետո վերջին զարգացումներին, նշել է, որ ցայժմ իրավիճակը հանգիստ է:
Նրա խոսքով`թուրքական զինուժը շարունակում է պահպանել իր ներկայությունը Իդլիբ նահանգում:
Աքարը հայտնել է, որ Թուրքիա մեկնած ռուսական զինվորական պատվիրակության հետ բանակցությունները դրական և կառուցողական հունով են ընթանում: Մարտի 10-ին Աքարն անձամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
«Երեկ երեկոյան ժամանաել է ռուսական զինվորական պատվիրակությունը, բանակցություննեը սկսվել են, այսօր նույնպես շարունակվելու են: Մանրամասն քննարկվելու է, թե հուշագրի հիմնական կետերից ելնելով ինչ միջոցներ կարող են գործի դրվել»,-տեղեկացրել է Աքարը:
Նա նաև ասել է, որ աշխատանքներ են իրականացնում մարտի 15-ին միջազգային M4 մայրուղու հատվածում Ռուսաստանի հետ համատեղ պարեկապահակային ծառայության կազմակերպման ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |