Ռազմական11:59, 12 Մարտ 2020
Ասադի խորհրդական. «Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը»

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը Թուրքիային մեղադրել է Սիրիայի Իդլիբ նահանգում կողմերի միջև հաստատված հրադադարը խախտելու մեջ:
«Նույնիսկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի կողմից հրադադարի մի շարք խախտումներ են եղել»,- ասել է Շաբանը:
Վերջինս նշել է, որ Սիրիայի կառավարությունը հավատարիմ է հրադադարի ռեժիմին. «Պատրաստ ենք պահպանել հրադադարը և կատարել մեր իսկ ստանձնած պարտավորությունները:
Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի գործողություններին՝ Ասադի խորհրդականն ասել է, որ իրենք ակնկալում են, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պետք է դատապարտեն միջազգային իրավունքների նորմերին հակասող Թուրքիայի գործողությունները:
«Սիրիան անկախ պետություն է, սակայն տուժում է Թուրքիայի ագրեսիայից ու միջամտությունից: ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից ու աշխարհի բոլոր պետություններից մեր սպասելիքն այն է, որ առնվազն քննադատեն Թուրքիայի անօրինական գործողությունները»,- ասել է Շաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |