Քաղաքական13:56, 12 Մարտ 2020
Թուրքիայում նոր ստեղծված կուսակցությունների վարկանիշը՝ ըստ սոցհարցման
Վերջին ամիսներին Թուրքիայում հիմնվել 5 կուսակցություն: Դրանցից քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցողները երկուսն են: Երկուսի հիմնադիրներն էլ նախկինում եղել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղափարակիցները: Առաջինը 2019-ի դեկտեմբերի 12-ին հայտարարված «Ապագա» (Gelecek Partisi/ GP) կուսակցությունն է՝ հիմնադրված Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից: Երկրորդը Թուրքիայի նախկին փոխվարչապետ և ԱԳ նախարար Ալի Բաբաջանի կողմից 2020-ի մարտի 11-ին հիմնված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունն է (Demokrati ve Atılım Partısı-հապավումը՝ DEVA, որը թուրքերեն նշանակում է դարման, լուծում):
Թուրքական հասարակության մեջ որոշակի հետաքրքրություն առաջացրած այս կուսակցությունների նախնական վարկանիշը պարզելու համար տեղի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկը հետազոտություն է իրականացրել: Ըստ այդմ Բաբաջանի հիմնված DEVA-ն արդեն 3.4 տոկոս աջակցություն ունի և առաջ է անցել դեկտեմբերին Դավութօղլուի հիմնած կուսակցությունից, որը, ըստ հարցման արդյունքների, ստացել է 2 տոկոսանոց աջակցություն:
Ըստ նույն սոցհարցման՝ Թուրքիայի խորհրդարանական խոշոր կուսակցությունների աջակցությունն այս պահի դրությամբ այսպիսին է.
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP-ԱԶԿ) – 38.3%
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) - 22.6%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 11.2%
Ազգայնական «Լավ» կուսակցություն - 10.5%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP-ԺԴԿ) - 9.7%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |