Ռազմական16:45, 16 Մարտ 2020
Իդլիբում իրականացել է Թուրքիայի և Ռուսաստանի առաջին համատեղ պարեկությունը

Ռուսաստանի և Թուրքիայի ստորաբաժանումները մարտի 15-ին առաջին համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի Իդլիբ նահանգում M4 մայրուղու վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի համաձայնագրի շրջանակում Իդլիբի M4 մայրուղու հատվածում ցամաքային ստորաբաժանումների և օդուժի մասնակցությամբ իրականացվել է ռուս-թուրքական ցամաքային պարեկապահակային ծառայություն»,֊ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանն այդ նպատակով ռազմական ոստիկանության ուժեր և զրահամեքենաներ էր ուղարկել Իդլիբ։
Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |