Հասարակական11:14, 16 Մարտ 2020
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով փակվել են դիսկոտեկները, բարերը և գիշերային ակումբները
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով փակվել են դիսկոտեկները, բարերը և գիշերային ակումբները։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նահանգապետերին ուղարկած շրջաբերականով պահանջել է մարտի 16֊ին տեղական ժամանակով ժամը 10։00-ից դադարեցնել վերոհիշյալ ժամանցային վայրերի գործունեությունը։
Շրջաբերականում նշվում է, որ Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը շարունակում է սպառնալ ողջ աշխարհին։
Նշվում է, որ նման որոշման նպատակը կորոնավիրուսի համավարակը կանխելն է և քաղաքացիներին այդ հիվանդությունից պաշտպանելն է։
«Այն պատճառով, որ հասարակական հանգստի և ժամանցի վայրերում, որտեղ մեծանում է շատ մոտ տարածությունում քաղաքացիների վարակման ռիսկը, ժամը 10։00֊ից սկսած կդադարեցվեն դիսկոտեկների, բարերի և գիշերային ակումբների գործունեությունը»,֊ասվում է շրջաբերականում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |