Իրավական11:02, 17 Մարտ 2020
Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի միլիարդատեր

Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (գյուլենական շարժում) հետ կապեր ունենալու մեջ։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գործարարը հեռախոսային կապի մեջ է եղել «Ֆեթուլլահական կազմակերպության» բարձրաստիճան ղեկավարության հետ, աշխատավայրում հանդիպումներ ունեցել կազմակերպության անդամ, Ռուսաստանում հոգևոր ծառայություն իրականացնող իմամ Ահմեդ Համդի Վուրալի հետ։
Թուրքիայի իրավապահ մարմինները նույն մեղադրանքով ձերբակալել են նաև Գուրբանօղլուի տեղակալին՝ Նուրայ Նուրջիհան Փերքերին, որը վարել է իր ղեկավարի գործերը։ Սակայն Փերքերին ազատ են արձակել «դատական վերահսկողություն» սահմանելու որոշմամբ։
Ստամբուլի ոստիկանության ստորաբաժանումները Գուրբանօղլուի և Փերքերի տներում իրականացրած հետախուզության ընթացքում հայտնաբերել և առգրավել են մի շարք թվային սարքավորումներ։
Նշենք, որ Մանսիմով Գուրբանօղլուն «Palmali Group»-ի սեփականատերն է՝ հիմնված 1998 թվականին: Նա 2014թ․ հայտնվել է Թուրքիայի ամենահարուստ գործարարների տասնյակում։ Հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապերով։
2015-ին «Forbes»-ը Գուրբաօղլուի կարողությունը գնահատել է 1.3 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1415-րդն է:
Մանսիմովին է վերագրվում նաև 21.2 մլն դոլարի փոխանցումն Էրդողանի ընտանիքին, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապեր ունենալը, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն:
Գործարարը 25 մլն դոլարի նավթային լցանավ է նվիրել Էրդողանի ընտանիքին օֆշորային գաղտնի համաձայնագրի շրջանակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |