Հասարակական10:02, 17 Մարտ 2020
Թուրքիայում կորոնավիրուսիով վարակվածների հաստատված թիվը հասել է 47-ի
Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հետզհետե ավելանում է։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի՝ երկրում Covid -19 վիրուսակիրների թիվը հասել է 47-ի։
Twitter-ում հրապարակում կատարած թուրք նախարարը նշել է, որ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվաության 29 նոր դեպք է արձանագրվել։ Վերջին դեպքերը անմիջականորեն կամ միջնորդավորված կերպով պայմանավորված են ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Մերձավոր Արևելքի հետ շփումներով։ Վարակակիրներից 7-ը եկել են Եվրոպայից, 3-ը՝ ԱՄՆ-ից։
Քոջան հավելել է , որ մինչ օրս Թուրքիայում այս վարակի պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն կան շնչառական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, ովքեր վերակենդանացման բաժանմունքում են։ Նրա խոսքով՝ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում հիվանդությունը կարող է արագ տարածվել , ուստի ձեռնարկվում են բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները, բացահայտվում են հիվանդների սերտ շփման շրջանակները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |