Մշակութային16:09, 19 Մարտ 2020
Թուրքիայի հայկական «Մարմարա» թերթի տպագրությունը ժամանակավորապես կդադարեցվի
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Մարմարա» թերթը կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է տպագիր տարբերակի լույս ընծայումը։
Թերթի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ այս միջոցառումը ժամանակավոր է և «Մարմարա»-ի տպագրությունը հնարավորինս արագ կվերականգնվի։ Իսկ առայժմ կգործի միայն թերթի ինտերնետային կայքը։
«Որպես կորոնավիրուսի համավարակի կանխարգելիչ միջոց՝ մենք ժամանակավորապես ընդհատել ենք թերթի տպագրությունը։ «Մարմարա»-ն կհրապարակենք միայն համացանցում՝ օնլայն տարբերակով՝ աշխատելով տանից։
Ամենակարճ ժամկետներում մեր խմբագրակազմը կվերադառնա իր բնականոն աշխատանքին և թերթի տպագրությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 191 վարակակիր կա։ ՄԵկ օրում հիվանդների թիվն աճել է 93-ով։ Մինչ օրս այս վարակից Թուրքիայում երկու մարդ է մահացել՝ 89 և 61 տարեկան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |