Տնտեսական13:53, 19 Մարտ 2020
5 տարում Թուրքիայի և Իտալիայի միջև 93 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն է եղել

2019թ․ Թուրքիայի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 17 մլրդ 912 մլն դոլար։ Դրանից 9 մլրդ 300 միլիոնը կազմել է արտահանումը, 8 մլրդ 612 միլիոնը՝ ներմուծումը։
Նախորդ տարի Իտալիան 4-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայից ամենաշատ արտահանում կատարած երկրների ցանկում և 3-րդը՝ այն երկրների ցանկում, որոնցից Թուրքիան ամենից շատ ներկրում է իրականացրել։
Վերջին 5 տարում Թուրքիայից Իտալիա է արտահանել 41 մլրդ 802 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք։ Նույն ժամանակահատվածում Իտալիայից կատարված ներկրման ընդհանուր արժեքը կազմել է 50 մլրդ 928 մլն դոլար։ Այսպիսով, 5 տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 93 մլրդ դոլար։
Թուրքիայից Իտալիա արտահանվող ապրանքների 25 տոկոսը կազմում են շարժիչային տրանսպորտային միջոցներն ու դրանց շարժիչները։ Ամենից շատ արտահանվողներից են նաև մետաղյա և պողպատյա արտադրանքները, ինչպես նաև՝ բույսերը, մրգերն և բանջարեղենը։ Իտալիայից ամենից շատ ներմուծվում են ընդհանուր և մասնավոր նշանակության մեքենաներ, քիմիական նյութեր ու դրանցից ստացված արտադրանքներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |