Տնտեսական13:22, 20 Մարտ 2020
«Honda»-ն ժամանակավորապես կփակի իր գործարանը Թուրքիայում

Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշ խոշոր արտադրողներ արդեն հայտարարել են իրենց գործարանների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Դրանց շարքում է նաև ճապոնական ավտոարտադրող «Honda» ընկերությունը, որը որոշել է փակել իր արտասահմանյան գործարանները, այդ թվում Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը:
Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Covid-19 համավարակի պատճառով մարտի 23-ից սկսած ժամանակավորապես դադարեցվելու է Թուրքիայի Քոջաելի նահանգի Շեքերփընար շրջանում գտնվող իր գործարանի աշխատանքը։
Ընկերությունը նախատեսում է արտադրական գործընթացը վերսկսել սույն թվականի ապրիլի 6-ից։ Սակայն հաշվի են առնվելու համավարակի իրավիճակը և շուկայական պայմանները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Toyota» և «Ford» ընկերությունները հայտարարել էին Թուրքիայում գործարանները որոշ ժամանակով փակելու մասին։ Նախորդ շաբաթ «Honda»-ն և «Toyota»-ն դադարեցրել էին արտադրությունը նաև Չինաստանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |